Top.Mail.Ru
12 դեկտեմբերի 2023թ.

ՍԴ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀՀ-ՈՒՄ ԵՄ ԴԵՍՊԱՆԻՆ

2023 թվականի դեկտեմբերի 11-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն  ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության դեսպան  Վասիլիս Մարագոսին։ 

Ողջունելով  ԵՄ դեսպանին, ՍԴ նախագահը բարձր է գնահատել Սահմանադրական դատարանի և ԵՄ հայաստանյան ներկայացուցչության համագործակցությունը։ Արման Դիլանյանը ներկայացրել է վերջին տարիներին  համատեղ իրականացված ծրագրերի կարևորությունը, նշելով դրանց էական նշանակությունը Սահմանադրական դատարանում իրականացվող  ինստիտուցիոնալ բարեփոխումների համատեքստում։ 

Դեսպան Վասիլիս Մարագոսը շնորհակաություն է հայտնել ՍԴ Նախագահին՝ ԵՄ-ի հետ Բարձր դատարանի արդյունավետ համագործակցության համար։ ԵՄ դեսպանը պատրաստակամություն է հայտնել ապահովելու համագործակցության շարունակականությունն ու էլ ավելի ամրապնդելու երկկողմ բարձր մակարդակի հարաբերությունները։ 

Նորություններ