Top.Mail.Ru
21 օգոստոսի 2023թ.

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑԻ ՈՒՆԿՆԴԻՐՆԵՐԸ

2023 թ. օգոստոսի 16-ին Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանում հյուրընկալվել են եվրոպական ԲՈՒՀ-երի ուսանողները։ Եվրասիա միջազգային համալսարանի կողմից կազմակերպված, ԵՄ-ի և DAAD-ի` աջակցությամբ իրականացվող Ժան Մոնե «Միջազգային և ԵՄ իրավունքի և քաղաքականության արդի մարտահրավերները. անվտանգության և մարդու իրավունքների ճգնաժամերը եվրոպական հարևանության երկրներում» (Երևան, 14-25 օգոստոսի 2023 թ.) ամառային դպրոցի ուսանողների հետ հանդիպել է Սահմանադրական դատարանի դատավոր, փոխնախագահ Վահե Գրիգորյանը։

Դատավոր Գրիգորյանը ուսանողներին ներկայացրել է Հայաստանում սահմանադրական արդարադատության ինստիտուցիոնալ և մեթոդական զարգացման հիմնախնդիրները, ինչպես նաև Սահմանադրական դատարանի դերը Հայաստանյան իրավական համակարգի կայացման գործում։ Անդրադարձ է կատարվել ներպետական իրավական համակարգում միջազգային իրավական չափանիշների դերին:

Բարձր դատարանում տեղի ունեցած հանդիպմանը մասնակցել են Ֆրանկֆուրտ Օդերի Եվրոպական համալսարանի, Բեռլինի Ֆրեյ համալսարանի, Եվրոպայի համալսարանի, Ֆուլդայի կիրառական գիտությունների համալսարանի, Դուբլինի համալսարանական քոլեջի, Լայպցիգի համալսարանի, Տրիերի համալսարանի, Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոցի, Քրիստիան-Ալբրեխտի Քիլի համալսարանի, Մայնի Ֆրանկֆուրտի Գյոթեի համալսարանի, Պասաուի համալսարանի, Նովա համալսարանի, Երևանի պետական համալսարանի, Պետական կառավարման ակադեմիայի և  Եվրասիա միջազգային համալսարանի ուսանողները։ 

Հանդիպամնը հաջորդեց աշխույժ քննարկում: 
 

Նորություններ