Top.Mail.Ru
10 նոյեմբերի 2023թ.

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ» ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ

2023 թվականի նոյեմբերի 9-ին Սահմանադրական դատարանում հյուրընկալվել են «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամի ուսանողները։ Իրավագիտության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողներին ընդունել է Սահմանադրական դատարանի դատավոր Երվանդ Խունդկարյանը։ 

«Վարչական դատավարություն» առարկայի շրջանակում կայացած հանդիպմանը քննարկվել են վարչական դատավարությունում վճռաբեկության կարգով դատական ակտերի բողոքարկմանը, ինչպես նաև նոր կամ նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտերի վերանայմանն առնչվող մի շարք հարցեր։

Ուսանողները ծանոթացել են նաև Սահմանադրական դատարանի գործունեության առանձնահատկություններին՝ Հայաստանի Հանրապետության դատական իշխանության մյուս մարմինների հետ փոխհարաբերություններին, Սահմանադրական դատարանի և Վճռաբեկ դատարանի լիազորությունների տարանջատմանը։

Նորություններ