Top.Mail.Ru
7 օգոստոսի 2023թ.

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ԱՊԱԳԱ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ

«Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի ու պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցում» ծրագրի շրջանակներում Սահմանադրական դատարանում հյուրընկալվել են Երևանի մի քանի ԲՈՒՀ-երի լրագրության ֆակուլտետների ուսանողները։ 
Ապագա լրագրողների հետ հանդիպմանը Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, կարևորելով լրագրողի մասնագիտությունը, նշել է, որ լրագրությունը` որպես հանրային պարտականություն, բարձր պատասխանատվությանն այլընտրանք չպետք է ունենա, քանի որ նպատակին ծառայել և արդյունավետ հանրային վերահսկողություն կարող է իրականացնել բացառապես պատասխանատու լրագրությունը։ 
Բարձր դատարանի նախագահին ուսանողները հարցեր են ուղղել Սահմանադրական Դատարանի գործունեության, Հայաստանի Հանրապետության իրավական մարմինների դասակարգման, գործառույթների և, ընդհանուր առմամբ, իրավական տարբեր գործընթացների հրապարակայնության առանձնահատկությունների մասին։ 

Նորություններ