Top.Mail.Ru
25 հուլիսի 2023թ.

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՀՅՈՒՐԸԿԱԼՎԵԼ ԵՆ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԴՊՐՈՑԻ ՈՒՆԿՆԴԻՐՆԵՐԸ

2023 թվականի հուլիսի 21-ին Սահմանադրական դատարանում հյուրընկալվել են Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 9-րդ հոսքի ունկնդիրները, որոնց ընդունել է  Սահմանադրական դատարանի դատավոր, փոխնախագահ Վահե Գրիգորյանը։ Դասախոսությանը տեսակապի միջոցով Ստեփանակերտից ունկնդրել է նաև նույն հոսքի մեկ ուսանող։ 

Դատավոր Գրիգորյանը ներկայացրել է Սահմանադրական դատարանի դերը Հայաստանի սահմանադրական ժողովրդավարության համակարգում, ժողովրդավարության, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության պաշտպանությանն ուղղված Բարձր դատարանի առանցքային գործառույթները, ինչպես նաև պատասխանել է քննարկման մասնակիցների հարցերին։ 
 

Նորություններ