Top.Mail.Ru
5 հունիսի 2023թ.

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՀՅՈՒՐԸԿԱԼՎԵԼ ԵՆ ԵՐԵՎԱՆԻ Մ․ՄԱՇՏՈՑԻ ԱՆՎԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԵՎ Մ․Վ․ ԼՈՄՈՆՈՍՈՎԻ ԱՆՎԱՆ ՄՈՍԿՎԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ

Մայիսի 25-ին և 31-ին Սահմանադրական դատարան են այցելել Երևանի Մ․Մաշտոցի անվան համալսարանի իրավագիտության ֆակուլտետի և Մ․Վ․ Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի երևանյան մասնաճյուղի իրավագիտության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետների ուսանողները։ Մ․Մաշտոցի անվան համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը  Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը ներկայացրել է Բարձր դատարանի դերն ու առաքելությունը Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգում: 

Արման Դիլանյանը ապագա իրավագետների հետ քննարկել է Սահմանադրական իրավունքին, Սահմանադրական դատարանի գործառույթների առանձնահատկություններին, լիազորությունների շրջանակին առնչվող՝ ուսանողներին հետաքրքրող մի շարք մասնագիտական հարցեր։ 

Մ․Վ․ Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի երևանյան մասնաճյուղի ուսանողները և Մոսկվայից ժամանած դասախոսները Սահմանադրական դատարանի նախագահի օգնական Նաիրա Հովհաննիսյանի հետ քննարկել են Հայաստանի դատաիրավական համարակգին առնչվող հարցեր, զուգահեռներ տարել տարբեր երկրներում իրավական հարցերի օրենսդրական կարգավորումների շուրջ։ Նաիրա Հովհաննիսյանը պատասխանել է դասախոսներին և ուսանողներին հետաքրքրող մի շարք մասնագիտական հարցերի։ 

Երևանի Մ․Մաշտոցի անվան համալսարանի և Մ․Վ․  Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի երևանյան մասնաճյուղի ուսանողները շրջայց են կատարել Սահմանադրական դատարանում։ 

Նորություններ