Top.Mail.Ru
23 օգոստոսի 2023թ.

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԿԱՅԱՑԵԼ Է ԲԱՐՁՐ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՑԱՆՑԻ ԽՈՐՀՐԴԻ ՎԵՑԵՐՈՐԴ ՖՈՐՈՒՄԸ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հրավերով Սահմանադրական դատարանի նախագահի օգնական Նաիրա Հովհաննիսյանը՝ որպես Սահմանադրական դատարանի կողմից Բարձր դատարանների ցանցի համակարգող, Ստրասբուրգում` Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, մասնակցել է Բարձր դատարանների ցանցի վեցերորդ ֆորումին:
Բարձր դատարանների ցանցը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ստեղծվել է 2015 թվականին` ազգային բարձր դատարանների առաջադեմ փորձի, կոնվենցիոն նախադեպային իրավունքի և հարակից հարցերի վերաբերյալ գիտելիքների փոխանակման միջոցով Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Կոնվենցիայի իմպլեմենտացիային նպաստելու նպատակով:
Բարձր դատարանների ցանցի վեցերորդ ֆորումը ներառել է նախադեպային իրավունքի վերաբերյալ երկու նիստ՝ «Դատական իշխանության անկախությունը» թեմայով, ինչպես նաև աշխատանքային խմբերի քննարկում՝ «Գիտելիքների կառավարում, իրավական հետազոտություն և իրավախորհրդատուի դերը» թեմայով: 

Նորություններ