Top.Mail.Ru
24 հոկտեմբերի 2023թ.

ՀՀ ՍԴ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԲԱԹՈՒՄՈՒՄ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԱԻՀ ԳԽ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ

Վրաստանի Սահմանադրական դատարանի հրավերով Բաթում կատարած այցի շրջանակներում Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի գլխավորած պատվիրակությանը հյուրընկալել է Աջարիայի Ինքնավար Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ Դավիթ Գաբաիձեն։  Հանդիպմանը ներկա էին Վրաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Մերաբ Տուրավան և Բաթումում Հայաստանի գլխավոր հյուպատոս Նարինե Մաթոսյանը։

Հանդիպման մասնակիցները կարևորել են Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տարբեր ոլորտներում սերտ համագործակցությունը։ 

Նորություններ