Top.Mail.Ru
2 ապրիլի 2024թ.

ԵՎՐԱՍԻԱ ՎԱՐԺԱՐԱՆԻ ԵՎ «ՏԱԹԵՎ» ԴՊՐՈՑԻ ՍԱՆԵՐԸ ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԱՅՑ ԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ Սահմանադրական դատարանում հյուրընկալվել են  «Տաթև» դպրոցի և «Եվրասիա» ավագ դպրոց-վարժարանի սովորողները։ Բարձր դատարանում ճանաչողական այցից հետո երիտասարդները հանդիպումներ են ունեցել Սահմանադրական դատարանի իրավախորհրդատվական վարչության փորձագիտական-վերլուծական բաժնի փորձագետներ  Ֆենյա Աղաբեկյանի և Սամվել Հակոբյանի հետ։ 

Հանդիպումների ընթացքում Սահմանադական դատարանի փորձագետները  ներկայացրել են հայկական սահմանադրական իրավունքի զարգացման առանձնահատկությունները, անդրադարձել Հայ ժողովրդի կողմից պետականահաստատ փաստաթղթերում ամրագրված հայոց պետականության հիմնարար և անհաղթահարելի սկզբունքների և համազգային նպատակների նշանակությանը՝  հայկական պետականության կառուցման և պահպանման գործում։  Աշակերտները տեղեկացել են նաև վերոգրյալի համատեքստում Սահմանադրական դատարանի՝ Սահմանադրի կամքի իմաստավորման պետականապահպան առաքելությանը։ 

Առանձնակի ուշադրություն է հրավիրվել Սահմանադրական դատարանի՝ որպես Բարձրագույն դատական ատյանի կազմավորման կարգի և գործունեության նպատակների վրա՝ ընդգծելով Սահմանադրական դատարանի տեղն ու դերը պետական մարմինների համակարգում։
 

Նորություններ