Top.Mail.Ru
1 դեկտեմբերի 2023թ.

ԱԳՐԵՍԻԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՒՄ. ՔՆՆԱՐԿՈՒՄ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

2023 թվականի նոյեմբերի 30-ին Սահմանադրական դատարանում տեղի է ունեցել «Ագրեսիան միջազգային իրավունքում. ուժի գերակայությունից իրավունքի գերակայություն» թեմայով քննարկում, որին ներկա են եղել Սահմանադրական դատարանի դատավորներ, աշխատակազմի ներկայացուցիչներ, Հայաստանի Հանրապետությունում  Նիդերլանդների Թագավորության փոխդեսպան Տիմեն Կաուվենարը, Լեյդենի համալսարանի պրոֆեսոր Նիլս Բլոքերը, Հայ-ռուսական համալսարանի իրավագիտություն ուղղության ուսանողները։

Սահմանադրական դատարանի նախագահը, ողջունելով հյուրերին, ընդգծել է հանդիպման թեմայի արդիականությունը` նշելով, որ ժամանակակից աշխարհը և հատկապես մեր տարածաշրջանը պարբերաբար բախվում են այնպիսի մարտահրավերների, որոնք ուղղակիորեն առնչվում են ուժի և իրավունքի փոխազդեցությանը։ Արման Դիլանյանը կարևորել է միջազգային գործընկերների հետ համագործակցությունը, փորձի փոխանակումը ինչպես տեսական, այնպես էլ գործնական առումով` հանդիպման մասնակիցներին  մաղթելով արդյուանվետ քննարկում։ 

Պրոֆեսոր Նիլս Բլոքերը հանդես է եկել «Ագրեսիան միջազգային իրավունքում. ուժի գերակայությունից իրավունքի գերակայություն» բանախոսությամբ, որին հաջորդել է   մասնագիտական քննարկում։  

Հանդիպման ավարտին հյուրերը երախտագիտություն են հայտնել ջերմ ընդունելության համար։ Հանդիպման կազմակերպմանն աջակցել է «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպությունը։ 

Նորություններ